Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից. Ն. Փաշինյան

Առավոտյան հայ հանրությանը ցնցեց ֆրանսահայ Պատրիկ Դևեջյանի մահվան ցավալի լուրը: Նախ այս մասին սոցցանցային գրառում կատարեց Էդ. Մարուքյանը՝ իր վիշտն ու ցավը հայտնելով ու գրառմանը կցելով այս տարվա հունվարին Պատրիկ Դևեջյանի հետ հանդիպման ժամանակ արված նրանց համատեղ լուսանկարը:

Քիչ անց հուզիչ ու ցավակցական գրառում կատարեց նաև վարչապետ Ն. Փաշինյանը: Նա իր գրառման մեջ նշել է մեր հայրենակցի զբաղեցրած զանազան կարևորագույն պաշտոնները, մեծ ափսոսանք ու ցավ հայտնել տեղի ունեցածի համար:

Պ. Դևեջյանի վարակված էր կորոնավիրուսով, և նրա մահը վրա է հասել հենց վիրուսի պատճառով:Նա յոթանասունհինգ տարեկան էր, իսկ մահը վրա է հասել այս գիշերվա ընթացքում:

Մինչ այդ, իր վարակված լինելու մասին տեղեկացրել էր անձամբ Դևեջյանը՝ թվիթերյան իր պաշտոնական էջում: Նրա մահը մեծ կորուստ է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար: Ցավակցական խոսքեր են հնչեցրել ինչպես հայազգի, այնպես էլ ֆրանսիացի տարատեսակ քաղաքական այլ գործիչներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!