Կարևոր. Առողջապահության նախարարությունը հրապարակել է տնից դուրս գալու և տուն վերադարձի կանոնները

Առողջապահության նախարարությունը, բացի այն, որ տանում է վիրուսի կանխարգելման համար արվող մի շարք միջոցառումներ և գործողություններ, նաև հանրային շրջանակներին իրազեկելու գործընթաց է տանում: Նրանք պաստառներ ու իրազեկող թերթիկներ են հրապարակել, որտեղ նշվում են, թե ինչ պետք է անի մարդը, եթե ստիպված է տնից դուրս գալ, և ինչ անի, երբ տուն է վերադարձել, որպեսզի խուսափի վիրուսով վարակվելուց:

Իրազեկող այս թերթիկները հրապարակվել են նաև նախարարության պաշտոնական սոցցանցային էջում:

Ըստ հրապարակված թերթիկների պետք է նախօրորք հոգ տանել այն մասին, որ վիրուսը հնարավորություն չունենա թափանցել մեր օրգանիզմ: Դրա համար հարկ է հագնել հագուստ, որը կծածկի թևերը: Անհրաժեշտության դեպքում դիմակ կրել անմիջապես տնից դուրս գալուց առաջ: Լավ կլինի ձեռնոց կրել: Խուսափել որևէ զարդ՝ մատանի կամ երկաթյա ժամացույց, ապարանջան կրելուց:

Տուն վերադառնալիս հարկավոր է անմիջապես հանել հագուստը և դնել համապատասխան պարկի մեջ, որ հետո լվացվի: Լողանալուց կամ լավ լվացվելուց հետո սպիրտային լուծույթով աղտահանել հեռախոսը, պայուսակը, դրսից բերված առարկայի մակերեսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!