Մահացել է մարզիկ Էրիկ Սաֆարյանը

Այս գիշեր՝ 00։20-ի սահմաններում Վայոց Ձորի Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին Երևանում բնակվող 40-ամյա վարորդ էմիլ Փանոսյանն իր վարած Peugeot 307 ավտոմեքենայով բախվել է ավտոճանապարհի երկաթբետոնային պատնեշին։

Մահացել է մարզիկ Էրիկ Սաֆարյանը

Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևորը՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը, որը բնակվում էր Վայոց Ձորում, տեղում մահացել է։ Երիտասարդ տղան հայտնի մարզիկ էր, բռնցքամարտի միջազգային և հայաստանյան մրցաշարերի բազմակի հաղթող։ 2017 թվականին Հայաստանի առաջնությունում զբաղեցրել էր 3-րդ տեղը, 2018 թվականի առաջնությունում՝ 2-րդ տեղը։ Նաև դարձել էր Կովկասի առաջնության հաղթող։

Մահացել է մարզիկ Էրիկ Սաֆարյանը

Սա մեծագույն կորուստ է սպորտային աշխարհի համար։ Համացանցում բռնցքամարտի ընտանիքը ցավակցական հրապարակումներ է անում՝ տեղադրելով Էրիկի լուսանկարները և հիշելով իր հետ անցկացրած օրերը։

Մահացել է մարզիկ Էրիկ Սաֆարյանը

Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություններ դեռևս չկան, բայց դրանք, անշուշտ, պետք է անցկացվեն պարետի ցուցմանը համաձայն։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: