Տեսեք՝ ինչպես են հայ բժիշկները պարում՝ հերթափոխի ընթացքում ծանր դեպքեր չարձանագրելու պատճառով

Շտապօգնության աշխատակից Սերժ Ազատյանը հիանալի տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով՝ ինչպես են պարում ու ծափահարում միմյանց 4-րդ ենթակայանի աշխատակիցները։ Նրանց ուրախությունը հերթափոխի ընթացքում ծանր դեպքեր չարձանագրելու պատճառով է եղել։

Հիանալի ու շատ սիրելի մեր անձնանվեր բժիշկներ, շնորհակալ ենք աշխատանքի համար։ Հիմա, ինչպես և մյուս ժամանակահատվածներում՝ մինչ իրավիճակի բարելավումը, անհրաժեշտ է մնալ տանը և ինքնամեկուսանալ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Սա հատկապես անհրաժեշտ է, որպեսզի հնարավորություն տրվի բժիշկներին կատարել իրենց աշխատանքը, փրկել ու բուժել հիվանդներին։

Չմոռանանք՝ պարետի որոշմամբ՝ տնից դուրս գալ կարելի է միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում, այն էլ միայն հատուկ ձևաթղթի ու անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։

Սա անչափ կարևոր է՝ վիրուսը հաղթահարելու համար, այդ պատճառով բոլորս պետք է հետևենք խորհրդին և նստենք տանը՝ դուրս գալով միմիայն իրապես անչափ խիստ անհրաժեշտության դեպքում։

Շտապ օգնության 4րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին և ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից։Սիրելի բժիշկներ, կոլեգաներ, ձեր գործը անգնահատելի է, դուք օր ու գիշեր ծանրաբեռնված աշխատում եք հանուն մարդկային կյանքերի փրկության։ Բժիշկներ ջան արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու և ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկողը։Հ. Գ. Եկեք մնանք տանը, օգնենք, որ բժիշկները իրենց գործը պատվով հաղթահարեն և միանան իրենց սիրելիներին։ Ջոբսն ասում է , որ աշխարհի ամենաթանկ մահճակալը.<<հիվանդ մարդու մահճակալն է>>… ուրեմն եկեք միահամուռ ուժերով օգնենք բժիշկներին, մարդկանց ու մնանք տանը, քանզի բոլորն էլ ուզում են ապրել և լինել առողջ՝ անկախ տարիքից։#covid19#մնատանը#stayathome

Опубликовано Serj Azatyan Среда, 25 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!