Սիրելի Ժողովուրդ, լավ է լինելու լինելու․․․ չկասկածեք ու չվախենա’ք, Հայաստանը հզոր ու անպարտելի «սպիտակ բանակ» ունի

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի Ժողովուրդ, լավ է լինելու լինելու․․․ չկասկածեք ու չվախենա’ք, Հայաստանը հզոր ու անպարտելի «սպիտակ բանակ» ունի!!!

Հարգելի կոլեգաներ, դժվար է նկարագրել այս օրերին բուժաշխատողի աշխատանքի բարդությունները։

Միշտ չեն մեր ջանքերը արժանանում հաճոյախոսությունների, հասկանալի է, մեր աշխատանքի ոլորտը խոցելի է ու նուրբ։

Սակայն, փաստ է, այսօր Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ աշխարհում, անգնահատելի է բուժաշխատողների դերը․․․

Վստամ եմ, որ այդ դերը մենք կկատարեք պատվով և անձնուրացությամբ, ինչպես նաև ամենակարևորը՝ սիրով լցված դեպի պացիենտը, դեպի մեր մասնագիտությունը․․․ ինչպես, որ անում ենք միշտ!!!

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, ավագ և կրտսեր գործընկերներ,ուսանողներ, խնդրում եմ պահպանեք անվտանգության բոլոր կանոնները, դուք այսօր հարմարվում եք համարվում եք անփոխարինելի և ամենակարևոր բժշկական «արտադրական»

հզորություն`Աշխարհը հույսով ու հավատով մեզ է նայում․․․ Եղեք առողջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!