Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է

Այսօր կլրանար Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Բերակյանի քսաներեքամյակը, եթե նա չզոհվեր դիրքերում՝ զինվորական պարտքը հայրենիքին տալիս: Ջաբրայիլի դիրքորում իր զինծառայությունն իրականացնող երիտասարդ զինվորը ապրիլյան հայտնի գործողությունները սկսվելուն պես արագ արձագանքել է արտակարգ իրավիճակին և անցել մարտական հանձնարարությունների կատարմանը:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է

Շուտով հայտնի է դառնում, որ Տիգրանը տասներեք այլ զինակից ընկերների հետ անհետ կորած է. նրանք գտնվում էին հակառակորդի մոտ: Բանակցություններից հետո զինվորների մարմինները հետ են վերադարձվում:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է

Երևանում ծնված և ուսում առած երիտասարդը մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել համակարգիչների, առհասարակ տեխնիկայի նկատմամբ: Զինծառայությունն ավարտելուց հետո նա պատրաստվում էր մասնագիտանալ այդ ոլորտում:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է

Տիգրանի մայրը՝ տիկին Եվգինեն, որդու մասին խոսելիս հպարտությամբ է շեշտում, որ նա փայլուն տիրապետում էր զինծառայության բոլոր նրբություններին, սկզբունքորեն դիրքերում չէր նկարվում և ոչ մի նկար չի ուղարկել ծնողներին դիրքերից, ոչ մի գաղտնիք բանակային կյանքից չէր պատմում հարազատներին, զգույշ էր անգամ հեռախոսով խոսելիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: