Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանի նոր սոցցանցային գրառումը սպասված էր և անչափ ուրախալի: Նա գրառմամբ տեղեկացնում է, որ ունենք նորահայտ վիրուսից բուժման ևս մեկ դեպք: Սա ապաքինման երկրորդ դեպքն է: Հիվանդը թեստավորվել է, և նրա մոտ բացասական արդյունք է գրանցվել, ինչն էլ փաստում է, որ նա լիարժեք բուժվել է: Նրան դուրս են գրել հիվանդանոցից:

Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. Արսեն Թորոսյան

Նախարարը տեղեկացնում է, որ սույն հիվանդի հետ, ով մեկուսացման մեջ է գտնվել ուղիղ 21 օր, նույն սենյակում այդքան ժամանակ գտնվել է նաև նրա մայրը: Մոր մոտ բոլոր թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Նախարարը փաստում է, որ նա միանգամայն առողջ է, ուստի իր զավակի հետ միասին դուրս է գրվում հիվանդանոցից:

Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. Արսեն Թորոսյան

Նախարարը գրառման մեջ ավելորդ չի համարում ևս մեկ անգամ հիշեցնելը, որ մարդիկ պահեն միմյանցից որոշակի հեռավորություն, ինչես նաև չմոռանան հիգիենայի կանոնների մասին, ինչն այս պարագայում ամենագլխավորն է:

Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. Արսեն Թորոսյան

 

Понравилась статья? Поделиться с друзьями: