Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Հայերի հերոսական ոգին դարերի պատմություն է կրում: Այսօր էլ մեր երիտասարդ սերնդի տղաները, ինչպես մեր նախորդ անվախ հերոսները, կանգնած են առաջնագծում՝ թշնամու առաջ՝ անվրդով, բայց ինքնամոռաց:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Ինչքան է պետք շնորհակալ լինել մեր անվախ հերոսներին, ինչքան ու ինչքան, որ կարողանանք նրանց տվածի կեսն իրենց վերադարձնել: Պարզապես պետք է չնվնվալ, պետք է չբողոքել, պետք հույս տալ, ամեն օր ավելի ու ավելի հույս տալ նրանց և ասել, որ միայնակ չեն․ մենք, մեր մեծ հավատը և անվերջանալի աղոթքները միշտ սատար են նրանց:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Մենք հպարտ ենք, որ հայ ենք, ինչպես հպարտ է այն երդվյալն, որը երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանն անձնվիրաբար: Այսօր պետք է նշենք, որ ապրիլյան այն չարաբաստիկ օրերին զոհ գնացած մեր անմահ հերոսներից Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

 

Հրաչն այսօր կտոներ իր 29-ամյակը, եթե չարաբաստիկ այդ օրերին ինքնամոռաց չմարտնչեր թշնամու հատուկ գրոհայինների հետ: Հավերժ փառք քեզ Հերո՛ս, դու կաս ու ապրում ես…

 

Понравилась статья? Поделиться с друзьями: