«Այն սրտացավությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս». Միքայել Պողոսյան

Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի: Թերությունների մասին չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել:

«Այն սրտացավությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս». Միքայել Պողոսյան

Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և դժվարին պահերին համախմբվելու լավ հատկություն ունի:

«Այն սրտացավությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս». Միքայել Պողոսյան

Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր…Հիմա այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»:

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել:

«Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ»,- եզրափակեց դերասանը:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: