Իրանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել

Իրանում մոլեգնող կորոնավիրուսյան վարակը, կարծես, շուտով կարող է թուլանալ։ Պարսիկ գիտնականները դեղամիջոց են հայտնաբերել են՝ կորոնավիրուսյան թոքաբորբը բուժելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական ​​հանձնաժողովի ղեկավար Մոստաֆա Գանեիի խոսքով՝ հրաշք դեղամիջոցը հատուկ պատրաստուկ է՝ երեք հիմնական նյութերի համադրությունը։

Այն կորոնավիրուսով հիվանդների մոտ կրճատում է հոսպիտալացման տևողությունը մինչև չորս օր, այսինքն դեղն ընդունածների 40%-ը հիվանդանոցից ապաքինվել ու դուրս է գրվել երկուսից չորս օրվա ընթացքում։

Իսկ ինչ է սա նշանակում․ այսինքն հիանալի նորություն է բոլոր հիվանդների համար։ Այսուհետ պետք չի լինի հիվանդանոցում երկու շաբաթ անցկացնել ու տառապել հիվանդությամբ․ նոր դեղամիջողը կօգնի բոլորին։

Ըստ լուրերի՝ այն արդեն փորձարկվել է, սակայն պաշտոնական գրանցման փուլը դեռևս չի անցել, ինչով և կզբաղվեն բժիշկները՝ այն բոլորին հասանելի դարձնելու համար։ Գուցե այս դեղամիջոցը շուտափույթ կփրկի ծերուկ Եվրոպան կորոնավիրուսյան աղետից։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!