Ինձ սիրողներ կան և Ձեր սերը ինձ պետք չի․ Մարությանը՝ Խաժակյանին

Արտակարգ իրավիճակի պայմաններում շարունակվում են պետական մարմինների և գերատեսչությունների աշխատանքային գործընթացները արտակարգ ռեժիմով: Քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական հանդիպում-քննարկումը ևս արտակարգ էր ու բուռն:

Ինձ սիրողներ կան և Ձեր սերը ինձ պետք չի․ Մարությանը՝ Խաժակյանին

Նախ հանդիպումը կայացել է քաղաքապետարանի միջանցքում, որը ավելի մեծ տարածական ընդգրկում ունի: Այստեղ հարմար էր կազմակերպել հանդիպումն այն առումով, որ հնարավոր է եղել աթոռները դասավորել այնպես, որ քննարկման մասնակիցները նստեն բավականին մեծ հեռավորության վրա՝ նվազեցնելով վիրուսի հնարավոր տարածման ռիսկերը:

Ինձ սիրողներ կան և Ձեր սերը ինձ պետք չի․ Մարությանը՝ Խաժակյանին

Քննարկումների ժամանակ իրավիճակային անդրադարձ է կատարել Դ. Խաժակյանը: Նա անդրադարձել է քաղաքապետարանի կատարած աշխատանքներին, նշել որոշակի բացթողումներ՝ հնչեցնելով խիստ քննադատություններ:

Քաղաքապետի հասցեին քննադատական խոսք հնչեցնելուց հետո Խաժակյանն ասել է, որ չնայած անբավարար է գնահատում նրա գործունեությունը, բայց այնուամենայնիվ ինքն ու իր թիմակիցները քաղաքապետին սիրողների շարքերում են: Ասյ խոսքին ի պատասխան՝ Հ. Մարությանը հակադարձել է, որ իրեն սիրողները շատ են, ուստի նա դրա կարիքը ամենևին էլ չունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: