Ինֆեկցիոն հիվանդանոցի հարակից տարածքում լայն թափով ընթանում է շինարարություն. 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ

Առողջապահության նախարար Ա. Թորոսյանը կեսգիշերին մոտ տեղեկացրեց, որ օրվա ավարտին վիրուսակիրների թիվը հասել է 78-ի, իսկ մեկասացվածների թիվն աճում է, և հնարավոր է հասնի 300-ի: Ա. Թորոսյանը չի բացառում, որ առաջկիայում հնարավոր է մեկուսացնեն ևս 100 քաղաքացի, իսկ այդ թիվը լրանալուց հետո հավանաբար պարզապես կկիրառեն ինքնամեկուսացման մեթոդը:

Իր անձնական էջում Ա. Թորոսյանը նաև նոր հայտարարություն, տեղեկություն է տարածել, որտեղ նշվում է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունն ընթանում է լայն թափով: Նա տեղադրել է լուսանկար, որտեղ երևում է, որ շինարարներն աշխատում են նաև գիշերային ժամերին:

Ա. Թորոսյանը գրառմամբ խոստանում է, որ ընդամենը երեքից չորս օրվա ընթացքում Ինֆեկցիոն հիվանդանոցին կից տարածքում ընթացող շինարարության արդյունքում կարող ենք ունենալ նոր հիվանդանոցային ևս քառասուն պալատ՝ հիվանդասենյակ:

Իսկ մինչ այս հայտարարությունը նախարարը հրապարակել էր հատուկ հաշվեհամար, որին կարող էին փոխանցումներ անել բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին նպաստել վիրուսի կանխարգելման գործընթացին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!