Ընդամենը 5 րոպեում պատրաստեք այսպիսի շքեղ թխվածք․ սա կարող եք թխել նաև Սուրբ Զատիկին

Եթե եկել են անսպասելի հյուրեր, կամ պարզապես չեք սիրում երկար ժամանակ անցկացնել խոհանոցում, կարող եք պատրաստել այսպիսի թխվածք։ Բացի այդ, ընդամենը սպիտակ ջնարակով և գունավոր հատիկներով զարդարելով՝ կստանաք Սուրբ Զատիկի համար հրաշալի և շատ արագ կուլիչ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

100գ չամիչ

2 բաժակ ալյուր

1 բաժակ շաքարավազ

2 ձու

1 բաժակ մածուն

1ճ․գ․ կարագ

10գ փխրեցուցիչ

վանիլին

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել խորը տարայի մեջ։ Ավելացնել մածունն ու շաքարավազը։ Հարել բլենդերով կամ հարիչով՝ ցածր արագությամբ։

Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին և մաս-մաս ավելացնել ձվային խառնուրդին։

Ավելացնել նաև չամիչը, հալացրած կարագը, խառնել գդալով։ Խմոր հունցել։

Ֆորմային ձեթ քսել, մեջը լցնել խմորը և ուղարկել տաքացրած ջեռոցը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Պատրաստ լինելը սոտւգել փայտե չոփիկով։

Շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!