Չաշուշուլի. Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․

Չաշուշուլի ․Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․

Չաշուշուլի. Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․

Բաղադրիչներ

  • տավարի փափկամիս – 1 կգ,
  • սոխ – 200 գ,
  • լոլիկ – 300 գ,
  • սխտոր – 2-3 պճեղ,
  • համեմ, ռեհան – 50-ական գ,
  • ուրց — 3-4 ճյուղ,
  • համեմի աղացած  սերմ – 1 թ/գ,
  • կարմիր կծու պղպեղ – 1 հատ,
  • դափնու տերև – 1-2 հատ,
  • աղ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել:

Միսն ու սոխը խառնել, լցնել թավայի մեջ, ավելացնել  1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել:

Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել:

Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել:

Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել:

Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե:

Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: