«Կորոնավիրուսի վարակը կատակ չէ. դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը.

«Կորոնավիրուսի վարակը կատակ չէ. դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը». Արարատ Միրզոյան

«Սիրելի հայրենակիցներ, հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։

«Կորոնավիրուսի վարակը կատակ չէ. դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը». Արարատ Միրզոյան

Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։

Խոհեմություն և առողջություն բոլորին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: