Տորթ «Նուտելա». շատ փափուկ և համեղ է ստացվում

Տորթ «Նուտելա».

Բաղադրամասեր

4-5 ձու,

2 բաժակ շաքարավազ,

2 ճ/գ քացախ,

3 ճ/գ մեղր,

5-7 ճ/գ կակաո,

150 գ կարագ,

2 թ/գ սոդա,

Կրեմի համար ՝

1 բաժակ շաքարավազ,

1 բաժակ ջուր,

2 ճ/գ ալյուր,

250 գ կարագ,

1 տուփ խտացրած կաթ,

1 տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը

Խմոր․ բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից, խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել՝ խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:

Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:

Կրեմ․ 1 բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2 ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա, մինչև պնդանա, ապա թողնել՝ սառչի:

Առանձին 250 գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախօրոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!