Ամպամած երկինքը ճեղքած արևի շողերը «վերստեղծել» են Քրիստոսի պատկերը

Ամպամած երկինքը ճեղքած արևի շողերը «վերստեղծել» են Քրիստոսի պատկերը.

Իտալական Ագրոպոլի քաղաքի երկնքում արտասովոր պատկեր է հայտնվել, որը շատ նման է եղել Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի՝ պարզած ձեռքերով ահռելի քանդակի ուրվագծին: Ինչպես նշում է Daily Mail-ը, առեղծվածային կադրը ֆիքսել է տեղի բնակիչ Ալֆրեդո Լո Բրուտոն, որի խոսքով՝ ամպամած երկինքը ճեղքած արևի շողերը չափազանց հետաքրքիր պատկեր էին ստեղծել:

«Սովորաբար ես սոցցանցերում լուսանկարներ չեմ հրապարակում, բայց այս անգամ չէի համբերում՝ երբ եմ հրապարակելու դրանք, քանի որ ցանկանում էի, որ որքան հնարավոր է շատ մարդ տեսներ այդ գեղեցկութունը:

Այդ տեսարանն ինձ ուղղակի կախարդել էր»,-ասել է իտալացին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!