Կորոնավիրուսից «հղիացածը»․ ԱԱԾ-ին խնդրում եմ մեկուսացնել աշոտյաններին կենսաբանական զենք գործածելու համար. Դավիթ Ջալալյան

Կորոնավիրուսից «հղիացածը»․ ԱԱԾ-ին խնդրում եմ մեկուսացնել աշոտյաններին կենսաբանական զենք գործածելու համար: Այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում վերլուծաբան` Դավիթ Ջալալյանը

Այն, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածումը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես քաղաքական որոշ խմբավորումների շրջանում այլևս անհերքելի է։ Մեր որոշ հայրենակիցների համար վիրուս կոչեցյալը ոչ այլ ինչ է քան կենսաբանական զենք, որը ամենաստոր եղանակով օգտագործվում է մարդկանց դեմ։ Իսկ մարդիկ տարբեր են։ Ոմանք արդեն իսկ տնային կարանտինի մեջ են։

Պիցցայակեր և մտահոգ «ընկերներ», հասկանում եմ, որ դուք ցնծում եք ստեղծված իրավիճակից, ցնծում եք, որ իշխանությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնած, ցնծում եք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը վտանգված է, բայց․․․։

Կորոնավիրուսը անցնելու է գնա, հանրաքվեն էլ անցնելու է գնա, բայց մենք շարունակելու ենք ապրել Հայաստանում։ Ուզենք թե չուզենք, մեր կողքին ապրելու եք նաև դուք։ Դուք, որ սեփական ժողովրդին հոգեխանգարման համար պատրաստ եք ամենանենգ քայլի դիմել։

«Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: Անմիջապես նշեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցից ճշտել եմ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կորոնավիրուսով վարակված հղի կին մեր երկրում չկա։

Հավատացեք, այս մասին տեղյակ է նաև Աշոտյանը։ Արձանագրենք թերևս այն, որ մեր երկրում քաղաքական լուրջ պաշտոններ զբաղեցրած անձը, ով «հղիացած լինելով» կորոնավիրուսից պատրաստ է «հղի կնոջ» զգայական էլեմենտն օգտագործել էժանագին ինչ-որ խնդիրներ լուծելու համար։

Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան հանցագործություն պետության և պետության անվտանգության նկատմամբ։ Վերջին շրջանում ԱԱԾ-ն վնասազերծել էր անձանց, որոնք Ֆեյսբուքում ֆեյք էջերով պետության համար վտանգավոր ապատեղեկատվություն էին տարածել։

Մի՞ թե կորոնավիրուսով վարակված հղի կնոջ մասին ապատեղեկատվությունը, որի նպատակը ճուճապ առաջացնել է, ոտնձգություն չէ պետական ապարատի և հասարակության նկատմամբ։

Օգտվելով առաթից ԱԱԾ-ին խնդրում եմ հանգամանորեն ուսումնասիրել այս հայտարությունը, Արմեն Աշոտյանին և նմատատիպ այլ աշոտյաններին պատասխանատվության ենթարկել խուճապ առաջացնող ապատեղեկատվություն տարածելու համար։ Աշոտյանները պետք է մեկուսացվեն հասարակությունից։ Նրանք հասարակության նկատմամբ գործածում են ըստ էության կենսաբանական զենք։

Հետևորդներիս և հայրենակիցներիս էլ խնդրում եմ կորոնավիրուսի վերաբերյալ հետևել միայն պաշտոնական և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության տեղեկություններին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!