«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը կարևոր և ուշագրավ հայտարարություն է տարածել: Քանի որ ավելանում են վիրուսակիր քաղաքացիների թիվը (այս պահի դրությամբ հաստատվել է 8 հիվանդության դեպք), նախարարությունը նպատակահարմար է գտել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորել և դարձնել հատուկ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար նախատեսված բուժհաստատություն:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

Հայտարարության մեջ ասվում է, որ հիվանդանոցում ներկայումս բուժում ընդունող մյուս քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

Նախարարության հայտարարության մեջ նաև կա խնդրանք ուղղված հանրությանն ու լրատվամիջոցներին. նախարարությունը հորդորում է հարգել հիվանդ մարդկանց՝ անհրաժեշտ բուժում ստանալու իրավունքը, հիվանդանոցի տարածքից հեռու մնալ, այնտեղ նկարահանումներ չիրականացնել՝ չխոչընդոտելով բուժհաստատության բնականոն աշխատանքային գործընթացը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ Վանաձորի ինֆեկցին հիվանդանոցում են ներկայումս գտնվում ևս 5 քաղաքացի, ովքեր կասկածվում են վիրուսակիր լինելու մեջ և սպասում են թեստավորման և բուժհետազոտության արդյունքներին ու պատասխաններին: Հայտնի է, որ վանաձորցիների վարակի հավանական աղբյուրը «Գլորիա» կարի ֆաբրիկաի իտալացին է եղել ու թարգմանիչը:

Понравилась статья? Поделиться с друзьями: