Ամոթ ձեզ անթասիբ բարեկամներ, դժվար ա ձեզ մարդ անվանել․ Հուսով եմ երեխան կլավանա ու կկտրվի էդ անառողջ միջավայրից, էդ անմարդկային բարեկամներից ու նորմալ մարդ կդառնա․․․

Քաղաքացիական որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիում uպանված կնոջը հուղարկավորել են քաղաքապետարանի աշխատակիցները, ներկա են գտնվել պատգամավոր Lena Nazaryanը, վարչապետի մամլո խոսնակ Mané Gevorgyanը, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Բարեկամներից ոչ-ոք ներկա չի էղել ինչ ա թե կինը զուգընկեր է ունեցել, էն էլ իրենից ջահել։

Էդ բարեկամներն ու ընդհանրապես էդ տեսակ մարդիկ մնացել են պապենական ամոթի տակ, մնացել էն 18-րդ դարի բարքերի տակ, էդ տեսակ մարդիկ ամենաշատն են խանգարում զարգացմանն ու առաջընթացին, էդ տեսակ մարդիկ իրենց համարում են Քրիստոնյա, բայց իրականում ծայրահեղ իսլամիստական բարքերի կրող են։
Հուսով եմ երեխան կլավանա ու կկտրվի էդ անառողջ միջավայրից, էդ անմարդկային բարեկամներից ու նորմալ մարդ կդառնա։
Այ «բարեկամներ» ո՞ր մեկիդ ա խանգարել կամ վնասել էդ կնոջ զուգընկեր ունենալու հանգամանքը։

Ամոթ ձեզ անթասիբ բարեկամներ, դժվար ա ձեզ մարդ անվանել։
Ժողովուրդ մարդ էղեք, կրթվեք, զարգացեք, տարրական մարդկային արժեքներ ունեցեք, մարդուն գնահատեք ըստ իր օգտակարության, դրական գործերի, ըստ իր վնասակարության, ըստ խանգարելու աստիճանի, այլ ոչ թե ըստ անձնական կյանքի, ոչ թե իր անկողնային կյանքի։
Քիթներդ մի խոթեք այլոց ներքնաշորերի մեջ, դա ձեզ չի վերաբերվում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!