«Շնորհակալություն Նիկոլ, յուրաքանչյուրիս մեջ ստրուկին ոչնչացնելու համար». Վահե Տեր-Մինասյանի խոսքերը վարչապետին

Հայ-Ամերիկյան ԲԿ-ի վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ԲԳԹ Վահե Տեր-Մինասյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին ոչնչացնելու համար։

Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար…

Դե իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից այնուհետև իքն իրեն ոչնչացրեց, հավասարացրեց գետնին….

Հա, սակայն մի քանի բոց այսօրվա նիստից կհիշեմ – օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ և անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն…

Սակայն ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ… բա էլ հերոսը ոնց պետք է լինի???

Սակայն նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն և մեր Նիկոլին: Շնորհակալություն Նիկոլ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!