Թեստ. Հաճախ մենք խուսափում ենք որոշակի շփումից ու մեր կյանքում եղած որոշ մարդկանցից, ինչպիսի՞ շփումից ենք խուսափում.

Թեստ. Հաճախ մենք խուսափում ենք որոշակի շփումից ու մեր կյանքում եղած որոշ մարդկանցից, ինչպիսի՞ շփումից ենք խուսափում.

Հաճախ մենք խուսափում ենք որոշակի շփումից ու մեր կյանքում եղած որոշ մարդկանցից։ Օգտակար է հասկանալ, թե ինչու ենք մենք դա անում, ինչ մեզ դուր չի գալիս, որ գիտակցաբար խուսափես, նշանակում է՝ առավել արդյունավետ խուսափես նրանից, ինչ քեզ համար տհաճ է։ Մենք իրավունք ունենք «ոչ» ասել։
Նայեք նկարազարդմանը, կատարեք ձեր ընտրությունը ու կարդացեք դրա նշանակությունը։

Դուռ 1

Ձեզ դուր չի գալիս, երբ մարդիկ շփվում են՝ իրենց խոսքում շատ օտար բառեր ու քիչ հայտնի արտահայտություններ օգտագործելով՝ ցույց տալով իրենց «բացառիկությունն» ու չհետևելով զրույցին։ Դուք խուսափում եք այդպիսի մարդկանցից ու փակում եք դուռը այդպիսի շփման համար։

Դուռ 2

Դուք չեք սիրում ցուցադրաբար շփվել, ձեզ դուր չեն գալիս ամբոխային շփումները։ Դուք գերադասում եք անհատական զրույցը։ Ձեզ համար կարևոր է տեսնել զրուցակցի աչքերը ու նրա տեսողական ռեակցիան։ Դուք նախընտրում եք լսել յուրաքանչյուր բառը ու ցանկանում եք, որ ձեզ լսեն։ Դուք գնահատում եք անկեղծ շփումը։ Հանդիսատեսի համար շփումը ձեզ համար չէ։

Դուռ 3

Ձեզ դուր չեն գալիս չափազանց ուղղամիտ մարդիկ։ Դուք թույլ չեք տալիս, որ միջամտեն ձեր կյանքին, իմանան ձեր անձնական գործերը։ Դուք համարում եք, որ շփման մեջ անհրաժեշտ է բարեկրթություն ցուցաբերել, տակտ ու դաստիարակություն։ Դուք ձեր դռները փակում եք այն մարդկանց համար, որոնք կարող են անհարմար հարցեր տալ կամ պահանջել պատասխաններ, երբ դուք չեք ուզում դրանք տալ։

Դուռ 4

Ձեզ դուր չեն գալիս կոպիտ մարդիկ, ովքեր ոտքերով խփում են դռներին, կոպիտ են խոսում, ժարգոնային արտահայտություններ են կիրառում իրենց խոսքում կամ ոչ նորմատիվ բառապաշար։ Ձեզ այդպիսի շփումը դուր չի գալիս, ու դուք փակում եք ձեր դուռը բռի մարդկանց առջև, ովքեր անտարբեր են զրուցակցի բարոյական հարմարավետության նկատմամբ։

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!