Տիգրան Մարտիրոսյանը չեմպիոն հռչակվեց

Մեծագույն ուրախությամբ հայտնենք, որ հայ շախմատային գենը կրող հերթական սանը կարողացավ ապացուցել իր մեծագույն ուժը։ Էստոնիայում ավարտված պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունների հերոսն իր տարիքային խմբում մեր հայրենակիցը դարձավ։ Մինչև 10 տարեկանների պայքարում չեմպիոն դարձավ Տիգրան Մարտիրոսյանը՝ 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր։

Տիգրան Մարտիրոսյանը չեմպիոն հռչակվեց

Սա իրոք հիասքանչ արդյունք է մեր տղայի համար։ Այս հաղթանակում իր մեծագույն ներդրումն ունի պատանի շախմատիստի մարզիչը՝ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, որն անմնացորդ նվիրումով գիտելիքներն ու գաղտնիքներն է փոխանցել փոքրիկ Տիգրանին։

Տիգրան Մարտիրոսյանը չեմպիոն հռչակվեց

Առաջնությունում մեր հրաշք հայորդին իր հետևում է թողել արծաթին արժանացած Աարոն Ռաջանդուին, որը վաստակեց 6 միավոր, իսկ եռյակում հայտնվեց նաև Կիրիլ Գորկովը՝ վաստակած 5,5 միավորով։ Նա կարողացավ իր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ բրոնզե մեդալ նվաճել։

Տիգրան Մարտիրոսյանը չեմպիոն հռչակվեց

Իսկ ահա Իլյա Սնիցարենկոն վաստակել էր միևնույն՝ 5,5 միավորը, սակայն նա լրացուցիչ միավորներով հետ մնաց Կիրիլից ու մեդալ չնվաճեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: