«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». Նաիրա Զոհրաբյան

Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը: Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան:

 

Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի: Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում: Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել։ Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել` շուն պահեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: