Ուշագրավ. Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ բոլոր 15 տարեկան աղջիկները

Առողջապահության նախարարի սոցցանցային գրառումից իմանում ենք, որ Կառավարության այսօրված օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի թվում քննարկվել և ընդունվել են նաև մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են քաղաքացիների առողջապահությանը: Սոցցանցային հրապարակմանը նախարարը կցել է նաև տեսանկարահաված նյութը՝ ներկայացնելով մասնավորապես այն որոշումները, որոնք հավանության են արժանացել և ընդունվել:

Ուշագրավ. Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ բոլոր 15 տարեկան աղջիկները

Այսպիսով՝ ըստ այդմ, բոլոր տասնհինգի շեմն անցած աղջիկները անվճար կարող են անցնել վերարտադրողական առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր համապատասխան բժշկական հետազոտությունները:

Համապատասխան բժշկական հետազոտություններն անվճար անցնելու իրավունք են ստանում նաև բոլոր նոր ամուսնացած զույգերը:
Բացի այս ամենը, հղիները կգտնվեն ավելի ընդլայնված բժշկական հսկողության ներքո՝ նախածննդյան և հետծննդյան բարդություններից հնարավորինս խուսափելու համար:

Ուշագրավ. Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ բոլոր 15 տարեկան աղջիկները

Նախարարը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշումներ կայացնելիս առաջնային և կենտրոնական են համարել երկրում ծնելիության մակարդակի բարձրացման գաղափարը: Ըստ երևույթին, բոլոր որոշումներն ուղղված են ծնեիության խթանմանը և անվտանգ հղիության ապահովմանը:

Կից ներկայացնում ենք նախարարի համապատասխան հրապարակումն ամբողջությամբ:

Նիստ 2 05.03.2020թ.

‼️Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ.✅ Բոլոր 15 տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ` ուղղված իրենց վերարտադրողական առողջության պահպանմանը:✅ Բոլոր նոր գրանցված ամուսնական զույգերը մինչև հղիությունը պլանավորելը պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կարող են անցնել հետազոտությունների մի նոր փաթեթ` վերարտադրողական առողջության խնդիրները հայտնաբերելու համար:✅ Կընդլայնվեն հղիների նախածննդյան հսկողության ծավալները` ընդգրկելով ավելի շատ հետազոտություններ պետական պատվերով մատուցվող ծառայությունների շրջանակներում:Այս բոլոր պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում:Մանրամասները` http://moh.am/#1/2658#ՀասանելիԱռողջապահություն#ՈրակյալԲուժօգնություն

Опубликовано Arsen Torosyan Четверг, 5 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: