Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բնությունը նոր շունչ է ստացել: Գարունն ամեն նոր բացվող օր արթնացնում է իր շուրջ գտնվող ծառ ու ծաղկին, երկնքում արևը սպասվածից էլ վառ է շողում, տերևներն էլ սպասվածից արագ են կանաչում: Գարնանամուտն այնքան ջերմություն է իր հետ բերել, որ կորոնավիրուսի հետ կապված տագնապը հանդարտվել է մարդկանց մեջ: Հատկապես այս օրերին պարտադիր պայման է դուրս գալ 1-2 ժամ զբոսանքի:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հատկապես մայրիկներին է վերաբերում, որ օրվա ավելի արևավառ ժամանակահատվածում երեխաներին թարմ զբոսանք է հարկավոր: Այսօր օրն սկսել ենք բարձր տրամադրություն հաղորդող արևային ջերմությամբ:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

 

Մոտակա օրերս ունենալու ենք երեք արևառատ ու տաք օրեր, օդի ջերմաստիճանն էլ մարզերում կբարձրանա 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից սպասվում է փոքր ինչ ամպամածություն, բայց չի նվազելու օդի ջերմաստիճանը։

Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Понравилась статья? Поделиться с друзьями: