Ախր ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլի պարտությունը այլևս մեր պարտութնունն է․ Սթափվեք, ա’յ գժուկներ․․․

Սամվել Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ախր ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլի պարտությունը այլևս մեր պարտութնունն է․ Սթափվեք, ա’յ գժուկներ․․․

Երբ աշոտյաններն ու շարմազներն են վայրահաչում Նիկոլի վրա, ես իրենց հասկանում եմ…պաշտոն են կորցրել, իրենց պապային ու նրա լափամանն են կորցրել, ՀՀԿ-ի ընդձեռնած անսահմանափակ իշխանությունն ու մենաշնորհներն են կորցրել…ձեռքները փրփուրներին են քցում, որ ռևանշի գալով շարունակեն ընդհատված թալանը, կաշիներս հատուկ դաժանությամբ տիկ սարքեն…

Չեմ հասկանում հեղափոխություն իրականացրած, սերժից ու նրա խուժանից երկիրն ազատած հպարտ քաղաքացուն, որ չարախնդում է իր Վարչապետի իբր կատարած, կամ կատարելիք ձախողումների վրա, շփոթելով առողջ, սրտացավ քննադատությունը, թունավոր ու նախանձ զազրախոսության հետ…

Ախր ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլի պարտությունը այլևս մեր պարտութնունն է․ Սթափվեք, ա’յ գժուկներ․․․

Ախր ա’յ խելքի պուտումներ, քաղաքական մտքի “հսկաներ”՜ ու տարբեր տրամաչափի “պայծառստես վերլուծաբաններ”, ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլի պարտությունը այլևս մեր պարտութնունն է, նրա ձախողումը միաժամանակ մեր ձախողումն է… ոնց՞ չեք հասկանում, որ սա մեր վերջին շանսն է, որից օգտվելով վերջապես կարող ենք մեր պապերի երազած երկիրը դառնալ, մեր արժանի տեղը գրավել այսօրվա աշխարհում, հպարտ ու համաքայլ ընթանալ քաղաքակիրթ ազգերի շքահանդեսում, ի սարսափ չուզողների…

Ախր ոնց՞ չեք հասկանում, որ Նիկոլի պարտությունը այլևս մեր պարտութնունն է․ Սթափվեք, ա’յ գժուկներ․․․

Հակառակ դեպքում ցիրուցան ենք լինելու աշխրհով մեկ, դառնալով օտարի տնվորը, ճնճղուկի իրավունքներով նրա փշրանանքրից օգտվողը…զրկելով մեր զավակներին սեփական երկիր ունենալու, տուն-տեղ դնելու, տաք օջախ դառնալու հնարավորությունից…վերջապես ջնջվելու, անհետանալու ենք պատմության թատերաբեմից ի ցնծություն թշնամիների…
Սթափվեք, ա’յ գժուկներ!

Понравилась статья? Поделиться с друзьями: