Կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժման դեղամիջոցի գինը մարտի 1-ից իջել է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով: Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!