Պատրաստ է Գրիգորի Եսայանի նոր երգն ու տեսահոլովակը. այն միանգամից սիրվել է երկրպագուների կողմից

Գրիգորի Եսայանն իր հանդիսատեսի համար նորություն ունի: Նա իր ստեղծագորխական նորություններին սպասող երկրպագուներին ուրախացրել է՝ հանրայնացնելով իր նոր երգն ու տեսահոլովակը՝ «էլ ուր» վերնագրով: Երգն իր ոճական և ռիթմիկ լուծումներով առանձնապես չի տարբերվում երգչի մյուս երգերից: Նա հավատարիմ է մնացել իր ոճական և երաժշտական նախընտրելի գծին:

Պատրաստ է Գրիգորի Եսայանի նոր երգն ու տեսահոլովակը. այն միանգամից սիրվել է երկրպագուների կողմից

Երգն, ինչպես Գ, Եսայանի երգերի մեծամասնությունը, սիրային թեմատիկայով է: Այն ներկայացնում է անհույս սիրահարված երիտասարդի մտորումներն ու խոհերը: Նա մերժում է ստացել սիրելի էակից և մտորումների մեջ է՝ Ո՞ւր գնալ:

Պատրաստ է Գրիգորի Եսայանի նոր երգն ու տեսահոլովակը. այն միանգամից սիրվել է երկրպագուների կողմից

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց կատարողը՝ Գրիգորի Եսայանն է: Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Գևորգ Ալթունյանը: Երգի գործիքավորումն ու ձայնագրումը կատարել է Էմանուել Հակոբյանը: Տեսահոլովակում հերոսուհուն կերպավորել է Քրիստինա Վիսոցկին:

Երկրպագուները բավականին բուռն են արձագանքել: Նրանք յութուբյան հրապարակման մեկնաբանություններում գրել են, որ երգը շատ սպասված էր և սպասելիքները միանգամայն արդարացված են. նրանք երգից մեծ բավականություն են ստացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: