16-ամյա տղան ինքնաթիռում փրկել է ուղևորի կյանքը

Սոչիից Մոսկվա չվերթի ընթացքում արտակարգ դեպք է տեղի ունեցել, որը, բարեբախտաբար, երջանիկ ավարտ է ունեցել։ Դպրոցներից մեկի 10-րդ դասարանի 16-ամյա աշակերտ Բոգդան Ռուդիկը փրկել է ուղևորներից մեկի կյանքը՝ ճիշտ բուժօգնություն ցույց տալով։ Նա ծնողների հետ Սոչիից Մոսկվա մեկնելիս է եղել, երբ օդաչուն բարձրախոսով հայտարարել է, որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և շտապ բժիշկ է անհրաժեշտ։ Տղան ականջակալներով է եղել և չի լսել հայտարարությունը։ Նա հարցրել է կողքին նստած մայրիկին, թե ինչ է պատահել։ Լսելով մոր պատասխանը՝ Բոգդանը վեր է ցատկել երկու նստարաններով և սկսել անհապաղ բուժօգնություն ցույց տալ ուղևորին։ Տղան դպրոցում սովորել է առաջին բուժօգնություն, կամավոր է եղել ծերանոցներում և հոսփիսներում։

16-ամյա տղան ինքնաթիռում փրկել է ուղևորի կյանքը

Ուղևորի քթից արյուն էր գալիս, իսկ հետո նա կորցրել է գիտակցությունը։ Բոգդանն արագ ստուգել է նրա սրտի ռիթմը և ախտորոշել, որ ուղևորի մոտ սրտի կաթված է։ Ռուդիկը տղամարդուն շրջել է կողքի վրա, մի ձեռքը դրել գլխի տակ, ապա արյունից մաքրել տուժածի բերանն ու կոկորդը։ Թթվածնային պարկի միջոցով իրականացրել է թոքերի օդափոխություն, ապա հորդորել է օդաչուին մոտակա օդանավակայանում վայրէջք կատարել։ Վայրէջքի պահին շտապօգնության մեքենան արդեն սպասում էր հիվանդին, ում տեղափոխեցին հիվանդանոց՝ սրտի կաթված ախտորոշմամբ։ Բժիշկների խոսքով՝ հիվանդը փրկվել է միմիայն տղայի անհապահ ու ճիշտ գործողությունների շնորհիվ։ Երբ ինքնաթիռը ժամանել է Մոկվա, օդաչուն բարձրախոսով կրկին դիմել է ուղևորներին՝ շնորհակալություն հայտնելով տղային և շնորհավորելով առաջին փրկած կյանքի համար։

16-ամյա տղան ինքնաթիռում փրկել է ուղևորի կյանքը

Понравилась статья? Поделиться с друзьями: