Կարեն Ասլանյանի ու Դիանա Մխիթարյանի նոր դուետը լայն արձագանք է ստացել երկրպագուների կողմից

Համացանցում հասանելի է Կարեն Ասլանյանի և Դիանա Մխիթարյանի նոր դուետային կատարումը: Կարեն Ասլանյանն այն հրապարակել է ընդամենը ժամեր առաջ, և երգն արդեն մեծ ընդունելության ու լայն արձագանքների է արժանացել երկրպագուների կողմից:

Այն շատ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ դիտումներ, հավանումներ ու մեկնաբանություններ է ստացել, որոնք վկայում են արտիստների շուրջ ստեղծված մեշ հետաքրքրության շրջանակի մասին:

Երգը սիրո, սիրախաղի մասին է: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց Կարեն Ասլանյանն է, իսկ ռեժիսորը Տիգրան Ավետիսյանը: Տեսահոլովակն ավելի շատ հումորային է և զվարճալի, իսկ ավարտը դրական:

Հեռուստասերիալներից հայտնի այս դերասանական զույգը դեռևս դուետով հանդես չէր եկել: Դատելով բուռն արձագանքներից՝ նրանց դուետը սպասված էր և միանգամից սիրվեց:

Տեսահոլովակում նկարահանվել են նաև հայտնի հեռուստասերիալից այլ ճանաչված ու սիրված դերասաններ: Նրանց ներկայությունը տեսահոլովակն ավելի հետաքրքիր է դարձնում:

Երկրպագուները մեկնաբանություններում գնահատել են տեսահոլովակի և երգի վրա կատարված աշխատանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!