Հեսա մեր պլակատները կգան, կիմանաք. Գալուստ Սահակյանը` Սերժ Սարգսյանի մասին

Ս. Սարգսյանի դատավարության առիթով ընթացող բողոքի ակցիաներին իրենց մասնակցությունն էին բերել մի շարք նախկին պաշտոնյաներ:

Լրագրողները որքան էլ փորձում էին խոսել նրանց հետ, նրանք դժվարանում էին որևիցե բացատրություն կամ մեկնաբանություն տալ տեղի ունեցողի առիթով: Միայն ներկաներից Արա Բաբլոյանը ծավալուն և ընդարձակ բացատրություն տվեց իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների, իր մասին արված հայտարարությունների և իր հանդեպ հարուցված քրեական գործի առիթով:

Գալուստ Սահակյանն իրեն հատուկ ոճով պատասխանել է լրագրողներին՝ նշելով, որ ընթացող գործընթացները սխալ են:

Նա լրագրողների հարցերին ի պատասխան նրանց ուղղորդել է դեպի ցուցապաստառները՝ նշելով, որ այնտեղ ամեն ինչ գրված է, ավելացնելու ոչինչ չունի:

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են ապօրինի համարում գարծընթացը, եթե իրենց նախկին գործընկերն է մեղադրական ցուցմունք տվել, որով հաստատել է Ս. Սարգսյանի ընդգրկվածությունը ապօրինի գործարքին, Գ. Սահակյանը պատասխանել է, որ Ս. Կարապետյանն իրենց գործընկերը չի եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!