Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն:Ես վախենում էի կնոջս ասել ճշմարտությունը, բայց պարզվեց, որ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ, շնորհակալություն տեր Աստված.

Ես վեց ամիս է ամուսնացած եմ և երջանիկ եմ կնոջս հետ: Սակայն մի միտք շարունակ տանջում էր ինձ: Ես վախենում էի պատմել անցյալիս մասին, մտավախություն ունեի, որ եթե իմանա ճշմարտությունը կհեռանա ինձանից: Այդ երկրորդ բաժանմանը չէի դիմանա: Ես որդի ունեմ: Որդուս մոր հետ հանդիպում էինք շուրջ 2 տարի, ես ամբողջ հոգով նվիրված էի նրան, կարծում էի, որ փոխադարձ է, ապագայի պլաններ էինք կառուցում: Մեր բուռն սիրո արդյունքում նա հղիացավ:

Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի: Հղիության լուրը ինձ հայտնելուց հետո հանկարծ մի օր նա անհետացավ, ոչ մի տեղ չէի կարողանում նրան գտնել: Ու մեկ շաբաթ անց զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ, և խնդրում է չխանգարել իրեն մեր երեխայի համար ապահով ապագա կառուցելու գործում: Իմ բոլոր հորդորներին նա պատասխանեց.

«Իսկ դու ի՞նչ ես տալու մեր երեխային, դու հազիվ հացի փող ես վաստակում, իսկ այս տղամարդը նրան կապահովի ամեն ինչով ու երջանիկ կդարձնի»: Դրանից հետո ես նրանից, այլևս ոչ մի լուր չստացա: Թե ինչ ապրումներ ունեցա այդ տարիների ընթացքում, դա միայն աստված գիտի: Բայց կյանքը շարունակվում է, ու մի գեղեցիկ օր ես հանդիպեցի կնոջս: Մի որոշ ժամանակ հանդիպեցինք, որոշեցինք ընտանիք կազմել: Եվ ահա վեց ամիս է ինչ ապրում ենք ուրախ ու երջանիկ: Մի քանի օր առաջ անծանոթ համարից զանգ եկավ հեռախոսիս: Պարզվեց նախկին ընկերուհիս է:

Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն:Ես վախենում էի կնոջս ասել ճշմարտությունը, բայց պարզվեց, որ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ, շնորհակալություն տեր Աստված.

— Բարև, Լևոն, ես եմ,- լսվեց նրա ձայնը,

— ես Երևանում եմ, ցանկանում եմ հանդիպել, գիտեմ, որ ինձ տեսնել չես ուզում, բայց կարծում եմ դեմ չես լինի հանդիպել որդուդ հետ:Շունչս կտրվեց, ես ծնված օրվանից չէի տեսել որդուս, սիրտս արագ խփեց:
— Ասա, որտե՞ղ և ե՞րբ:

Մենք պայմանավորվեցինք, անկեղծ ասած նրան տեսնել չէի ուզում, բայց որդուս ուզում էի գրկել վայրկյան առաջ:

Գնացի պայմանավորված վայրը: Մտա սրճարան ու ուրախությունից քիչ մնաց գժվեի, տեսա որդուս: Բայց վախեցա նրան գրկել, չէ որ նա ինձ չէր ճանաչում:

— Բարև Ինգա, — ասացի , բայց հայացքս չէի կտրում որդուցս, — փոքրիկ արի ծանոթնանք, ես …

— Դու իմ պապան ես, ես գիտեմ, տեսել եմ քո նկարը, — ասաց նա:

Ես գրկեցի նրան, համբույրներով ծածկեցի նրա ողջ դեմքը, ու զգացի, որ նա էլ ինձ գրկեց ու գլուխը դրեց ուսիս:

— Չզարմանաս, — ասաց Ինգան, — բայց որդուդ քեզ եմ հանձնում, — սրանից հետո նա քեզ մոտ է ապրելու: Ես ու ամուսինս մեկնում ենք Ավստրալիա, նա հրաժավում է երեխային վերցնել, ինձ առաջարկեց նրան թողնել ծնողներիս մոտ կամ մանկատուն հանձնել: Խնդրում եմ ինձ ոչինչ չասես, ես շատ ուշ հասկացա թե ինչ սխալ եմ գործել, ուզում էի, որ մեր երեխան հարուստ ու ապահովված լինի, բայց …

Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն:Ես վախենում էի կնոջս ասել ճշմարտությունը, բայց պարզվեց, որ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ, շնորհակալություն տեր Աստված.

Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն: Մտածում էի, ինչպես բացատրեմ կնոջս, բացի այդ ես ու որդիս իրար գրեթե չէին ճանաչում: Մայրը ասաց, որ նրա իրերի մեջ նա գրություն կա, որտեղ ասվում էր, թե երեխան ինչ է սիրում ուտել, անել, ինչ նախասիրություններ ունի, պոլիկլինիկայի թղթերը:

Երեկոյան աշխատանքից կինս վերադարձավ ու ես սպասում էի, որ տանը հիմա ռումբ կպայթի, չէ որ ես նրան խաբել էի, թաքցրել էի որդի ունենալու փաստը:

Երբ կինս ներս մտավ, Տիգրանը վազեց նրան ընդառաջ, վերցրեց ձեռքի տոպրակներն ու տարավ խոհանոց:

— Պարզվում է հյուր ունենք, և ո՞վ այս հրաշքը, — հարցրեց կինս:

— Նա հյուր չէ, նա իմ որդին է, — ասացի ես ուղիղ նայելով նրա աչքերի մեջ:
— Ի՞նչ, ինչ ասացի՞ր, դու կատակ ես անում, ինչո՞ւ ես այդ մասին ոչինչ չգիտեի և նոր եմ իմանում:

— Որովհետև վախենում էի, որ կկորցնեմ քեզ, ես ինքս էլ այսօր եմ նրան տեսել:

Ու պատմեցի ողջ եղելությունը: Լուսինեն մի պահ լռեց ու ասաց.

— Սիրելիս, ես այդքան հիմար չեմ, որ անցյալում եղածի համար խանդեմ, բացի այդ, եթե այդ կինը քեզանից չհեռանար, դու այսօր իմ կողքին չէիր լինի, երեխան էլ ոչ մի բանում մեղավոր չէ — ու հետո ժպտալով ասաց, — մի մտածիր, ես նրա համար լավ մայր կլինեմ:

Շնորհակալ եմ տեր Աստված

Понравилась статья? Поделиться с друзьями: