Տեսանյութը, որը հաստատում է Փաշինյանի խոսքերը, մեծ տագնապ է առաջացրել Բաքվում

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Տեսանյութը, որը հաստատում է Փաշինյանի խոսքերը, մեծ տագնապ է առաջացրել Բաքվում

«Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։

Հաջիևի գրասենյակի անունից ինձ ուղարկած նամակում փորձել են ապացուցել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստովանել է, թե հենց հայկական կողմն է իրականացրել Խոջալուի բնակիչների վրա հարձակումը իսկ դրա հետևում կանգնած է եղել Մոնթե Մելքոնյանը: Նամակի վերջում առաջարկել են այդ «փաստերը» փոխանցել ՀՀ ներկա իշխանությանը։

Ինչքան հասկանում եմ, Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում»

Понравилась статья? Поделиться с друзьями: