Աղեղնավորներ (23.11-21.12).Կարողանում են իրենց լավատեսությամբ վարակել շրջապատի մարդկանց

Աղեղնավորներ (23.11-21.12).Կարողանում են իրենց լավատեսությամբ վարակել շրջապատի մարդկանց

Աղեղնավորներ (23.11-21.12).Կարողանում են իրենց լավատեսությամբ վարակել շրջապատի մարդկանց

Աղեղնավորները, լինելով Յուպիտերի իշխանության տակ, Կրակի տարերք են:  Այս կենդանակերպի տակ ծնված մարդկանց  հիմնական բնավորության գծերից են՝ էներգիան և ակտիվությունը, մեծ կենսատու ուժը, հոգևոր արժեքները: Աղեղնավորները աչքի են ընկնում հոգևոր ձգտումներով: Ահա այսպես կարելի է բնութագրել Աղեղնավորներին. ճկուն, բազմակողմանի զարգացած, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելիքները: Գնահատում է անկախությունը եւ ազատությունը: Ինքնակամ, անմիտ քայլեր կատարող, համառ, միեւնույն ժամանակ բաց` առանց կեղծիքի: Շփվող, սիրալիր, երբեք չի մանրանում: Սիրում են կենդանիներին, ճանապարհորդությունները: Հեշտությամբ հաշտվում են, օժտված են մեծ կարեկցանքով եւ բարեսրտությամբ:

Աղեղնավորը կենդանակերպի նշաններից ամենապայծառն է, քաջը,  շարժման և արկածների մեծ սիրահարը: Աղեղնավորները լեցուն են էներգիայով, ազատատենչ են և անկախ: Հաճախ են համաձայնվում դիմել խենթությունների և արկածների: Նրանք ազատության, արդարության և անկախության մարտիկներ են, ովքեր տանել չեն կարողանում հարկադրանքները և  ճնշումները:

Աղեղնավորները սիրում են խոստումներ տալ և մշտապես կատարում են իրենց խոստումը: Եթե հանգամանքների բերումով նրանք չեն կարողանում կատարել իրենց խոստումը, մարդիկ ներում ու հասկանում են, որովհետև հասկանում են, որ հնարավորության դեպքում անպայման կկատարեին իրենց խոստումը:

Աղեղնավորները մի փոքր անհամբեր են, բայց միայն այն հարցում, երբ պետք է օգնության հասնել: Եթե գիտեն, որ որևէ մեկն օգնության կարիք ունի, նրանք ոչ մի վայրկյան չեն կարող համբերել:Աղեղնավորներն ազնիվ ու արդար են, խորամանկությամբ որևէ բանի հասնելը նրանց համար չէ: Չնայած, նրանք գիտակցում են, որ ոչ բոլորն են ճիշտ գնահատում իրենց անկեղծությունը,

Աղեղնավորներ (23.11-21.12).Կարողանում են իրենց լավատեսությամբ վարակել շրջապատի մարդկանց

Աղեղանավորների բնավորության հիմնաքարերից են անկեղծությունը և շիտակությունը: Նրանք չեն տատանվում իրենց կարծիքը արտահայտել, անգամ եթե դա կարող է վիրավորել որևէ մեկին: Աղեղնավորները միշտ գտնվում են ամենաուրախ հավաքների կիզակետում՝, շրջապատված ամենաուրախ և զվարճասեր մարդկանցով: Սովորաբար այս մարդիկ հավատարիմ և անդավաճան  ընկերներ են: Նրանք ընկերասեր են և շփվող, իսկ միջանձնային հարաբերություններում գնահատում են անկեղծությունը և վստահությունը: Նրանք այնքան միամիտ են, որ կարիք չկա նրանց վրա բարկանալու կամ  նրանցից նեղանալու: Աղեղնավորները Կրակի տարերք են, ուստի շատախոս են և պերճախոս: Ինչպես ասում են, այն ինչ մտքում է, ուրեմն նաև լեզվի վրա է: Այս մարդիկ միշտ ուրախ են և երջանիկ, ոչ միայն արտաքնապես այլև՝ հոգեպես: Սակայն նրանց տրամադրությունը հաճախ կարող է փոխվել: Նրանք առաջնորդվում են հետևյալ բանաձևով՝ «Լավագույնը՝ միշտ առաջինը լինելն է»:

Ինչպես յուրաքանչյուր էակ, այնպես էլ Աղեղնավորները, անմասն չեն բնավորության վատ գծեր ունենալուց: Սիրում են վիճաբանել, անհամբեր են, ծայրահեղ են ընդունում իրենց հասցեին ուղղված ցանկացած նկատողություն, հատկապես, երբ հարցը վերաբերվում է իրենց արժանիքներին: Զայրացկոտ են, ունակ չեն պլաններ կազմել, սիրում են հրահանգել և վախենում են ցանկացած պատասխանատվությունից, որը սահմանափակում է իրենց ազատությունը: Երբեմն մասշտաբային սխալներ կարող են թույլ տալ:

Աշխատանքային հարցերում իսկական մոլեռանդներ են, հատկապես, երբ սրտանց նվիրվում են գործին: Ձգտում են լավ հարաբերություններ պահպանել ղեկավարների հետ, լինել նրանց աջ ձեռքը: Լավ տիրապետում են թիմում աշխատելու կանոներին և ունեն ընկերների լայն շրջապատ: Աղեղնավորների մեջ շատ են հանդիպում թարգմանիչներ և դիվանագետներ: Պաշտում են մեծ հանդիսատեսի առջև ելույթներ ունենալ, վայելում են մեծ հեղինակություն և համբավ:

Տղամարդ-Աղեղնավորները սիրում են հարմարավետություն, ստեղծում են թեթև մթնոլորտ և շքեղություն: Սիրում են այնպիսի կանանց ովքեր, ոչ միայն հարգում են իրենց, այլև տղամարդու բացակայության դեպքում հմտորեն կարողանում են ղեկավարել տնային տնտեսությունը: Նրանք հիանալի հայրեր են և պաշտպաններ: Տղամարդ-Աղեղնավորը սիրում է տեսնել իր կյանքի երկրորդ կեսին գեղեցիկ, խնամված, էլեգանտ և տաղանդավոր: Սա անհրաժեշտ է նրան բարձրաշխարհիկ հասարակության առջև պատվով ներկայանալու համար: Դժվար է Աղեղնավորներին լավ ամուսիններ համարել, սակայն նրանք կատարյալ սիրեկաններ են:

Կին-Աղեղնավորները միշտ չէ, որ ասում են այն, ինչ հաճելի կլիներ լսել Ձեզ: Տիպիկ այսօրվա բիզնես լեդիներ են: Կին-Աղեղնվորները միշտ ինքնակատարելության ձգտող խարիզմատիկ առաջնորդներ են: Նորաձևության բնագավառում  չեն ենթարկվում համընդհանուր օրենքներին, ուստի հեշտությամբ են դեմ գնում ընդունված միտումներին և հետևում են սեփական ոճին և նորաձևությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: