Երվանդ Մանարյանը մեր հասարակությանը ոչինչ պարտք չմնաց, մենք, մեր հասարակությունը նրան պարտք մնացինք. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

Երվանդ Մանարյանը ոչ ևս է: Նրա հետ մեր երկրում, մեր հասարակությունում պակասեց մի փոքր բարություն, մի փոքր մարդասիրություն, մի փոքր ինքն իրեն հումորով վերաբերելու կարողություն, մի փոքր ներողամտություն, մի մեծ սեր:
Նա մեր հասարակությանը ոչինչ պարտք չմնաց, մենք, մեր հասարակությունը նրան պարտք մնացինք:

Պարտք մնացինք մեր մեջ ապրող նրա լուռ ներկայությունը մեր մեջ ապրող սիրով չշրջապատելով, չգուրգուրելով, չբարձրաձայնելով: Երվանդ Մանարյանի նկատմամբ մեր լուռ սերը մնաց մեր մասնավոր սեփականությունը, գնահատված և արտահայտված հանրային արժեք չդարձավ:

Մյուս կողմից՝ հենց այսպիսին է իրականը՝ իրական է լուռ սերը, սիրո բարձրաձայնումը դրան մի փոքր էժանություն է խառնում: Երվանդ Մանարյանն ինքը երբեք չաղմկեց, չբարձրաձայնեց իր շռայլ բարության, մարդասիրության, ներողամտության, սիրո մասին:

Դրանք ցուցադրության համար չէին, դրանք լուռ ապրելակերպ էին և դրանով՝ իրական:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!