Հազար ութ հարյուր վաթսունինն թվին, Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին, Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին, Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից.

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք…»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում- նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:
Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.
Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արևշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն…

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին, Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին, Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայաստանիի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում:

Понравилась статья? Поделиться с друзьями: