Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ունորածին որդու առաջին լուսանկարները

Համացանցում հայտնվել են դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի ու Լուսին Վարդանյանի երեխաների մկրտության լուսանկարները։ Մկրտել են իրեն երեխաներին՝ 6-ամյա Ռուզաննային և 40 օրական Արային:

Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ունորածին որդու առաջին լուսանկարները

Մկրտության օրը պատահականորեն չի ընտրվել, այդ օրը լրացել է  նրանց նորածին որդին՝ փոքրիկ Արան դարձել է 40 օրական, իսկ նրանց դուտրը՝ Ռուզաննան 6 տարեկան է։ Մրկտությունը կայացել է Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Միշտ ասում էինք, որ Ռուզիկիս պիտի մկրտենք, հետո մտածեցինք՝ սպասենք մեր երկրորդ երեխան էլ ծնվի, միասին մկրտենք երեխաներին: Պիտի ամռանը կազմակերպեինք կնունքը, բայց մի քանի օր առաջ հանպատրաստից որոշեցինք ավելի շուտ մկրտել նրանց: Քանի որ այսօր լրանում էր Արայի 40 օրականը, միանգամից օգտագործեցինք այդ առիթը»։

Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ունորածին որդու առաջին լուսանկարները

Դերասանուհու խոսքով այդ օրվա առթիվ մեծ խնջույք չեն կազմակերպել: Եկեղեցական արարողությանը հաջորդած միջոցառմանը ներկա են միայն ամենամոտ հարազատները:

Երեխաների կնքահոր և կնքամոր դերը ստանձնել են նրանց հարսանիքի քավորն ու քավորկինը, Վահագնի մորեղբայրը՝ Ստեփան Վարդանյանը և նրա կինը՝ Անահիտ Նահապետյանը:

Լուսինը նշեց, որ շատ է կարևորում մկրտության խորհուրդը,«Մենք քրիստոնյա ենք: Իմ մեջ մեծ հավատք կա և ուզում էի, որպեսզի երեխաներս մկրտված լինեն»:

Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ունորածին որդու առաջին լուսանկարները

Դերասանուհին միշտ նշում է, որ երջանիկ է իր ընտանիքում, իսկ երկրորդ երեխայի ծնունդն ավելի է ամբողջացրել այդ երջանկությունը:

«Հիմա լիարժեք երջանիկ ենք։ Երբ մարդ ունենում է առողջ ընտանիք ու բալիկներ, մնացած ամեն բան երկրորդական է դառնում։ Պետք է գնահատես այդ ամենը: Երբ որևէ վատ բան է տեղի ունենում, մենք միշտ ասում ենք՝ ինչու ինձ հետ պատահեց սա, ի՞նչ էի արել, բայց երբեք չենք ասում՝ ինչու ինձ հետ պատահեց այս երջանկությունը, ի՞նչ էի արել: Միշտ պետք է գնահատենք այն երջանկությունը, որ ունենք:

Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ունորածին որդու առաջին լուսանկարները

Մեր երեխաներն առողջ են, մենք առողջ ենք, ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար»,- ընդգծեց Լուսինը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: