Տղան դրսում կանգնած էր՝ ձեռքերում էլ մի ցուցանակ․ «Ես կույր եմ, օգնեք»․ հանկարծ մի տղամարդ մոտեցավ և փոխեց գրությունը

Մի տղա դրսում կանգնած՝ գումար էր խնդրում անցորդներից, իսկ ձեռքում էլ կար մի ցուցանակ․

«Ես կույր եմ, օգնեք»։

Տղան դրսում կանգնած էր՝ ձեռքերում էլ մի ցուցանակ․ «Ես կույր եմ, օգնեք»․ հանկարծ մի տղամարդ մոտեցավ և փոխեց գրությունը

Չնայած նրան, որ տղան արդեն մի քանի ժամ այնտեղ էր, դիմացը դրված գլխարկի մեջ հաշված մետղադրամներ կային միայն։ Այդ պահին մի տղամարդ էր անցնում։ Նա գրպանից հանեց մի քիչ գումար և գցեց գլխարկի մեջ։ Սակայն հետո անսպասելի մի բան արեց․ վերցրեց տղայի ցուցանակը, շուռ տվեց և հակառակ կողմի վրա ինչ-որ բան գրելով՝ վերադարձրեց այն տղային։

Շուտով գլխարկը սկսեց արագ-արագ լցվել։ Գրեթե բոլոր անցորդները կարդում էին գրվածքը և գլխարկի մեջ մետաղադրամ գցում։

Երեկոյան վերադարձավ այն նույն տղամարդը և մոտեցավ տղային, որ իմանա, թե ինչպես են նրա գործերը։ Տղան ձայնից ճանաչեց իրեն օգնողին և հարցրեց․

-Ներեցեք, ի՞նչ եք գրել։

Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը, գրել եմ միևնույն բանը՝ պարզապես ուրիշ բառերով։ 

Պարզվեց, որ ցուցանակի վրա գրված էր․

Այսօր հրաշալի օր է, բայց ես չեմ կարող այն տեսնել։

Պատմության իմաստը հետևյալն է․ շնորհակալ եղեք նրա համար, ինչ ունեք այսօր։ Մտածեք դրականի մասին։ Եթե ունեք արտասվելու հարյուր պատճառ, գտեք գոնե մի պատճառ, որը ստիպում է ժպտալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: