Ոնց որ Գոհար Շահնազարյանն է ասում՝ զինվորի կյանքի պատասխանատուներ, թքեմ ձեր երեսին…

Ոնց որ Gohar Shahnazaryan-ն է ասում՝ զինվորի կյանքի պատասխանատուներ, թքեմ ձեր երեսին…
Վերջին ժամանակներում իրար հետևից եկող բոթերը արդեն օրինաչափ են դառնում, ու՞ր եք դուք, ինչո՞վ եք զբաղված, ո՞րն է ձեր հիմնական գործը, եթե ոչ հենց զինվորը, նրա կյանքի ապահովությունը, նրա անվտանգությունը:

Ոնց որ Գոհար Շահնազարյանն է ասում՝ զինվորի կյանքի պատասխանատուներ, թքեմ ձեր երեսին...
ՀՀ իշխանությունները, շա՜տ մեղմ ասած, լիքը անելիք ունեն՝ պարզելու ինքնասպանությունների ու սպանությունների սոսկալի շարանի բուն պատճառները, բեկանելու այս դինամիկան, եթե պետք լինի՝ անգամ ԶՈՒ ամբո՛ղջ բարձրագույն սպայակազմը փոխելու՝ այս խնդիրը լուծելու համար…

Ոնց որ Գոհար Շահնազարյանն է ասում՝ զինվորի կյանքի պատասխանատուներ, թքեմ ձեր երեսին...
Ու հարցը հեչ էլ միայն մեղավորներին գտնելու ու պատժելու մեջ չի միայն: Չնայած՝ անգամ ինքնասպանությունների՛ դեպքում մեղավորներ կան. ինքնասպանություն բանակում՝ նշանակում է, որ կոնկրետ բանակային սպան, կոնկրետ հրամանատարը իր բարձունքում չի եղել, իր տեղում չի, անհրաժեշտ ծավալով ու որակով չի զբաղվել զինվորներով և այլն… Ու ամեն ինչ մի՛ գցեք «բանակը հասարակության հայելին է» տրիվիալության, «փողոցային բարքերի ներթափանցման» և այլ դատարկաբանությունների վրա: Դուք այդտեղ եք՝ հենց այդ բարքերի ներթափանցումը կանխելու՛ համար, հենց այդ չարչրկված «հայելին» ճիշտ ռակուրսի բերելու՛ համար, վերջին հաշվով՝ պատանի մարդկանց կյանքերի համար եք պատասխանատու, հո միայն կրակել սովորեցնելո՞վ չի, գրողը ձեզ տանի…

Понравилась статья? Поделиться с друзьями: