Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Մենք՝ մարդիկ, միշտ կարծում ենք, թե միայն մենք կարող են իրական զգացմունքներ ունենալ ու հասկանալ, թե ինչ է սերը, բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ ու կենդանիներն էլ գիտեն իսկական սիրո մասին։ Այսպես՝ փոքրիկ վեց ամսական կոալա Ֆանտոմն իր մայրիկի ամբողջ վիրահատության ընթացքում նրան ոչ մի վայրկյան չլքեց։

Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Ամեն բան սկսվեց դժբախտ պատահարից, երբ Ֆանտոմի մայրը՝ Լիզին, մեքենայի հետ բախվեց փողոցն անցնելիս։ Ֆանտոմը նրա ուսերին էր, սակայն նրան ոչինչ չպատահեց, փոխարենը Լիզին լուրջ վնասվածք ստացավ։

Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Բժիշկները նրան շտապ վիրահատեցին, բայց ոչ մի կերպ չէին կարողանում ստիպել փոքրիկ Ֆանտոմին նրանից պոկվել։ Կոալան գրկում էր մորը, կառչում նրանից ու չէր ուզում բաց թողնել։ Բժիշկները ստիպված եղան նրան թողնել ու նա հետևեց ամբողջ վիրահատության ընթացքին։

Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Արդյունքում Լիզիի վիրահատությունը շատ բարեհաջող անցավ։ Նա այժմ գտնվում է բավականին լավ վիճակում ու անտիբիոտիկներ  է ընդունում՝ բժիշկների վերահսկողության ներքով։ Բժիշկները վստահեցնում են, որ երեխայի սերը նրան էլ ավելի է օգնում, որ մոռանա իր ցավերն ու արագ ապաքինվի։

Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Ահա, թե սերն ինչքան զորեղ կարող է լինել, նույնիսկ եթե այն կենդանական է։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: