Ջրակնում զոհված 13 Արծիվներին նվիրված հրաշալի երգ. երգում է Խաչիկ Արենցին

Ջրակնի զորամասերից մեկում գարնանային գիշերային հարձակման ժամանակ զոհվեցին հայ բանակի 13 արծիվներ՝ կյանքի գնով պաշտպանելով հայրենի հողն ու իրենց զբաղեցրած դիրքերը:

Նմանատիպ արիության դրսևորումները հայոց զինվորների կենսագրության մեջ նորություն չեն: Դրանք միշտ եղել ու լինելու են, քանզի հայի համար թանկ է հայրենի հողի ամեն մի կտոր:

Ահա այս հերոսական դեպքերի մասին է տվյալ երգն ու հոլովակը: Հոլովակում տեղ են գտել այն տղաների նկարները, ովքեր մասնակցել են այդ հերոսական դեպքերին, նրանցից տասներեքը կյանքն են նվիրել այդ հերոսական պայքարում:

Երգը կատարում է Խաչիկ Արենցին: Խաչիկ Արենցին է նաև երգի երաժշտության և խոսքերի հեղինակը: Երգը վավերական արժեք ունի, պատմում է իրական դեպքերի մասին:

Երգը հայ ոգու, հայրենասիորւթյան ևս մի դրսևորման գեղարվեստական, երաժշտական մատուցում է, որը պատմում է հայոց բանակի անձնուրաց զինվորների սխրանքների մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!