1կգ. դդում այժմ մենք ուտում ենք ողջ ընտանիքով․ Շատ համեղ է և օգտակար․

Ձեզ ենք ներկայացնում դդմով և լիմոնի կարամելով աղանդեր։Այն միանշանակ դուր կգա տան բոլոր անդամներին։

Այն շատ հեշտ է պատրաստել,իսկ վերջոիմ ստացվում է աննկարագրելի համեղ քաղցրավենիք։

Բաղադրատոմս

 

  • 1կգ. դդում
  • 1 հատ մեծ լիմոն
  • 0.5 բաժակ շաքար
  • Լվանալ դդումը,մաքրել կեղևը և քառակուսի կտրատել։

Առանձին տարայի մեջ դդմին ավելացնել շաքար,լիմոնը կեղևազրկել և քառակուսի կտրատել։

Դդմին և շաքարին ավելացնել լիմոնը և խառնել։Տեղավորել խառնուրդը թավայի կամ կավից պատրաստված տարայի մեջ,կափարիչով կամ թղթով ծածկել,եփել ջեռոցում 30 րոպե 180° ֊ի տակ։

30 րոպե հետո ստուգել դդմի քաղցրությունը և ավելացնել շաքար, եթե դրա կարիքը կա։Այնուհետև եփել ևս 10 րոպե առանց կափարիչի։Դդմի պատրաստ լինելը կարելի է որոշել փայտիկի օգնությամբ՝եթե այն հեշտ է մտնում դդմի մեջ,ապա այն պատրաստ է։

Լցնել դդումը գեղեցիկ տարայի մեջ և մատուցել սառը վիճակում։

Հավատացնում ենք,որ համը Ձեզ շատ դուր կգա,և այս աղանդերը կդառնա Ձեր տան անբաժան մասնիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!