Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է կնոջ կյանքը․ «Էրեբունի» ԲԿ

Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է կնոջ կյանքը

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն է դիմել 35 ամյա հղի՝ գանգատվելով որովայնի ստորին շրջանի սուր ցավերից եւ արյունահոսությունից: Հղին անմիջապես հոսպիտալացվել է, կատարվել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Ախտորոշվել է 12 շաբաթական նեղուց-պարանոցային հղիություն, խորիոնի ներաճ դեպի մկանային շերտ՝ նախկին կեսարյան հատումից առաջացած սպիի շրջանում:


Պարանոցային հղիությունը արտարգանդային հղիության հազվադեպ տեսակ է: Այն 500 հազար հղիից միայն մեկի մոտ է հանդիպում, իսկ արտարգանդային հղիությունների դեպքում 0,15 տոկոս է կազմում:
Ընդունված կարգի համաձայն, դեպքի մասին զեկուցվել է տնօրինությանը, «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ կոնսիլիում է հրավիրվել: Քանի որ կինը նախկինում ունեցել է թոքային լուրջ պաթոլոգիա՝ վիրահատությունը կարող էր կյանքին վտանգ սպառնել: Միեւնույն ժամանակ, կյանքին վտանգ սպառնում էր նաև արտարգանդային այս հղիությունը: Եվ, վերջապես, բազմամասնագիտական քննարկման արդյունում որոշվեց անհապաղ կատարել վիրահատությունը՝ կյանքի ցուցումով: «Էրեբունի» ԲԿ ծննդատան ծնարանի բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, մանկաբարձ գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը, անեսթեզիոլոգ Սերոբ Միքայելյանը միասին իրականացրեցին վիրահատությունը, որն ընթացավ հարթ, առանց բարդությունների: Ընդհատվեց հղիությունը, փրկվեց կնոջ կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!