Ահռելի թվով երեխաներ դասի չեն գնացել, կեսը խուճապահար է

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց 1378 աշակերտից այսօր դասի չի գնացել 727-ը, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց 1866 աշակերտից բացակա է 1421-ը։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին նաև վերը նշված դպրոցներից։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Գրիգորյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ բացակա աշակերտներից 132-ը հիվանդ է․

«727-ից մենք հիվանդ ունեցել ենք 132-ը, 9 երեխա էլ ուղարկել ենք տուն, քանի որ վատ են եղել, վերահսկողության աշխատակիցներն էլ նստած են եղել։ Մնացածը ուղղակի վախեցել են ու չեն եկել։ Բժշկից տեղեկանք են բերել  132-ը, այժմ մենք լրացուցիչ ճշտում ենք»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ հիվանդություններ են։

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն էլ ասաց, որ այս պահին դեռևս ճշտում են․

«Այս պահին մենք հերթով զանգահարում ենք, ճշտում ենք, նոր հիվանդների բացահայտում ենք , երբ տեղեկատվությունը պատրաստ կլինի, կկարողանանք Ձեզ տրամադրել»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ աշակերտները, որոնց հետ հասցրել են կապվել, նշում են, որ կամ հիվանդ են, կամ խուճապահար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!