«Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

«Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք

Հարգելի՛ պարոն Փաշինյան, սիրելի Վարչապետ, թույլ տվեք դիմել՝ Նիկոլ ջան, տղա՛ս, իհարկե անցած տարում փոփոխություններ արել ես, կա՛ն, ոչ մեկը չի հերքում դա, նույնիսկ «Լուսավոր Հայաստան»-նն է այդ մասին ասում, այսօր եմ լսել «Ամերիկայի ձայն»-ին տված Էդմոն Մարուքյանի հարցազրուցը հենց այդ մասին, իսկ Մանե Թանդիլյանն ի՞նչ է ասում, դա էլ լսեք, քանի որ նա հիմնավորում է իր ասածը։ Խնդրում եմ, լսեք իրար, շա՜տ եմ խնդրում փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը։

Խոսեք հանգիստ, հասարակությանը մի փոխանցեք Ձեր անձնական բարկությունը, թող Ձեր ելույթները խաղաղություն սփռեն, ոչ թե լարվածություն։ Խնդրում եմ հանգիստ լսեք քննադատությունն ու դրանից ոչ թե վիրավորվեք, այլ լսեք դրանք, չէ՞ որ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, այն էլ՝ ժողովրդի իրական մեծամասնության ձայնով ընտրված։ Լավ կլինի, որ մեկ-մեկ էլ բարձրաձայնեք Ձեր թիմի, հատկապես Ազգային ժողովի պատգամավորների, մասին հասարակության մեջ հնչող քննադատություններին ու բացատրություն տաք։

Գիտե՞ք, այսօր ի պաշտպանություն Մելի մասին Ձեր հայտարարությանը, լսեցի Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի շատ հիմնավորված բացատրությունը։ Նա շատ հանգիստ ու հավասարակշռված ձայնով ասաց, որ Վարչապետը ասում է՝ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ քաղաքական դիրքորոշում ունի, սոցիալական որ խմբում է, ինչպիսի փոքրամասնության մեջ է, նա ՀՀ ողջ քաղաքացիների իրավունքների անձնական պաշտպանն է։

«Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

Տեսե՛ք, Ձեր հայտարարությունն ինչ համոզիչ բանաձևեց Արսենը։ Իսկ Ազգային ժողովի ամբիոնից Ձեր հայտարարությունը, օգտագործված բառապաշարը լսելիս, ես միայն այդ սպառնալի բառերի վրա էի սևեռվել։ Լսելով Արսենին, ես ընդունեցի Ձեր հայտարարության բուն իմաստը։

Նաև հավելեց, որ Վարչապետի անձնական պաշտպանությունից չեն օգտվելու ողջ գողերը, կաշառակերներն ու օրենքից դուրս գործողները։ Խնդրանքս ի՞նչ է, սիրելի Վարչապետ Նիկոլ ջան, մեր հասարակության մեջ Ձեզ հավատացողներս շատ ենք, որոնց մի մասին Ձեր բարկացած ու սպառնալի բառապաշարը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, ես այս 2-րդ խմբի մեջ եմ։
Հիմա կասեք՝ բա ես ո՞ր կողմի սրտով գնամ։ Ես էլ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաք, որ հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած և քննադատությունը լսող։
Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: