Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր բանաստեղծություն է հրապարակել․

Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,

Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,

Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,

Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,

Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,

Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,

Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,

Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,

Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,

Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,

Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,

Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,

Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:

Հայաստանը Երեւան է, Արտաշատ, Դվին, Անի,

Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: