Հիանալի ջեռեփուկ, ամեն ինչ պարզ է ու համեղ.

Ինչ պատրաստել ընթրիքին, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները, ինչու չէ նաև հյուրերը գոհ լինեն: Այս ջեռեփուկը կտա հարցի պատասխանը: պատրաստում ենք հիանալի կոտլետներ կարտոֆիլի հետ սոուսի մեջ: Կոտլետները շատ փափուկ են և նուրբ, իսկ կարտոֆիլը պարզապես շատ համեղ:
Բաղադրիչները`
4-5 հատ կարտոֆիլ
կոտլետի համար`
500 գրամ աղացած միս
2-3 կտոր հաց
1 հատ ձու
1 գլուխ սոխ
3 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ սպիտակաձավար
աղ և համեմունքներ ըստ ճաշակի
կանաչի ըստ ցանկության

սոուսի համար`
2 ճաշի գդալ թթվասեր
1 ճաշի գդալ կետչուպ
1 բաժակ ջուր
աղ և համեմունքներ ըստ ճաշակի:
Պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում`
Բարի ախորժակ!