Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ (Տեսանյութ)

Այսօր պատրաստելու ենք ընտիր Շերտավոր խմոր, որը չստացվելու ոչ մի տարբերակ չունի, անգամ սկսնած թխողները հենց առաջին անգամից կստանան պղպղջակներով գրդնակվող խմոր և հրաշալի շերտերով թխվածք։

Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ (Տեսանյութ)

Բաղադրիչներն էլ բավականին պարզ են, ընթացքում կտեսնեք։

Շերտավոր Խմոր

Բաղադրիչներ

Ձվի դեղնուց — 3 հատ

3 բաժակ գոլ ջուր

Ձիթայուղ — 1 բաժակ — 200 գրամանոց

Քացախ — 1 ճ․ գդ․

Լիմոնի աղ — 0,5 թ․ գդ․

Աղ — 1 թ․ գդ․

Ալյուր — 1կգ․ մոտ, այնքան որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր

Կարագ — 750 գրամ (3 տուփ- կես տուփ յուրաքանչյուր գնդի համար)

Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ (Տեսանյութ)

Շերտավոր Խմոր Պատրաստման եղանակը
3 ձվի դեղնուցը առանձնացնենք, մի փոքր խառնենք
Պետք է ավելացնենք 3 բաժակ գոլ ջուր, բաժակի չափսը 200 գրամ է
Յուրաքանչյուր բաղադրիչը լցնելուց հետո խառնում ենք և անցնում հաջորդին
Նույն բաժակով լիքը ձիթայուղ ենք լցնում
Այնուհետև քացախ 1 ճաշի գդալ

Որին կհաջորդի 1 թեյի գդալ աղը, կարելի է և ավելի քիչ ավելացնել աղ
Կես թեյի գդալ լիմոնի աղ ենք լցնում, դա շերտավոր խմորի պարտադիր բաղադրիչն է, կարելի է ասել
Այժմ սկսում ենք ալյուրը լցնել այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր, մոտավորապես 1 կիլոգրամ է լինելու
Սկզբնական կարելի է 2-3 բաժակ լցնել, ապա պարբերաբար ավելացնել խառնելով ըստ անհրաժեշտության
Սեղնանին ավելի հարմար է․ շարունակենք սեղանի վրա
Երբ արդեն խմորը կհավաքվի և չի կփչի մատներին, արդեն կարող ենք գլանակաձև զանգվածը մեր, բաժանել 6 մասի
6 գունդը իդեալական է այս չափաբաժնի համար, որպեսզի հետագայում էլ հեշտ լինի բացելը
Գնդում ենք յուրաքանչյուր չափաբաժինը և սկուտեղը ալրոտում ենք և շարում վրան
Կերակրի թաղանթով անպայման ծածկենք, կարող ենք նաև յուրաքանչյուրը առանձին առանձին ցելոֆոնապատենք, բայց այս կերպ էլ շատ հարմար է, վրան էլ սրբիչով կծածկենք և մեկ ժամով կդնենք կողքի, որպեսզի խմորը հանգստանա
Մեկ ժամ անց արդեն պետք է կարագով լցոնենք, բառիս բուն իմաստով, այս փուլում գրդնակ չենք օգտագործում, պարզապես մի փոքր ալրոտենք տարածքը և խմորը մատներով բացենք մի փոքր
Կես տուփ փափկած կարագը 200-225 գրամ դնում ենք այս խմորե շրջանակի կենտրոնում, մի փոքր տարածում մատներով և փակում մեր լցոնած գունդը ահա այսպես

Բոլոր գնդերը կարգավորելուց հետո, դե կարագով լցոնելուց և ցելոֆոնապատելուց հետո թողնում ենք մեկ ժամով հանգստանա
Մեկ ժամ անց արդեն պետք է առաջին անգամ բացենք՝ գրդնակենք
Գրդնակում ենք մեծ տրամագծով որքան հնարավոր է, այն պետք է ծալենք հետևյալ սկզբունքով, աջից դեպի կենտրոն բերենք և նույնն էլ ձախից, այնպես, որ իրար վրա չնստեն եզրերը և հատվեն ուղիղ կենտրոնում
Ապա վրա ենք բերում և ծալում ենք հենց կենտրոնից
Շերտավոր խմորի դեպքում ամեն նրբություն պետք է հաշվի առնել, քանի-որ անգամ ծալելու ձևից կախված խմորի որակը կարող է ընկնել

Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ (Տեսանյութ)
Ահա այսպես իրար վրա բերելով, նորից հետևելով, որ ծալքերը իրար վրա չընկնեն ծալում ենք, կրկին շարում սկուտեղի վրա և նորից պետք է թողնենք մեկ ժամով հանգստանալու սենյակային ջերմաստիճանում
Այս ընթացքում դեռ սառնարան դնելու կարիք չկա
Մեկ ժամ անց երկրորդ անգամ ենք բացելու
Եվս մեկ նրբություն, մինչև գրդնակել սկսելը հարկավոր է մատներով մի փոքր տարածել այնպես, որ աջ և ձախ կողմերից շերտերը հնարավորինս չլղոզվեն և հնարավորինս երկար ժամանակ պահպանվեն գրդնակելու ընթացքում

Հերթական անգամ բոլոր գնդերը բացել և նշված սկզբունքով փակելուց հետո կրկին թողնում ենք մեկ ժամ սենյակային ջերմաստիճանում հանգստանալու
Այո, շերտավոր խմոր պատրաստելիս պետք է զինվել մեծ համբերությամբ և սիրով պատրաստել խմորը, որպեսզի թխվածքի յուրաքանչյուր շերտ լավ բացվի
Երրորդ անգամ ենք բացում և փակում մեկ ժամ անց, ձեզ չխճճվելու համար նաև գրավոր նշել եմ, այո սա երրորդ անգամն է
Եթե պատրաստվում եք անմիջապես թխվածք թխել, ապա երրորդ անգամ բացել փակելուց հետո սենյակային ջերմաստիճանում կթողնենք ևս մեկ ժամ խմորին հագստանալու և նոր կսկսենք թխել
Իսկ եթե հաջորդ օրն եք պատրաստվում թխել որևէ շերտավոր թխվածք, ապա սկուտեղով ցելոֆանապատ գիշերը թողեք սառնարանում
Եթե ամբողջը չեք թխելու, և մի քանի օր կամ ընդհուպ մինչև ամիս կարիք չեք ունենալու թխելու մնացած գնդերը, ապա անմիջապես երրորդ անգամ բացելուց հետո արդեն պահեք սառցախցիկում
Խոստանում եմ ձեզ մեր պատրաստած այս խմորից շատ գեղեցիկ շերտավոր գաթայի կտրվածքներ ներկայացնել մեր հաջորդ տեսանյութերից մեկում
Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ

Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: