
Եթե ցանկանում եք արագ և համեղ ինչ որ բան պատրաստել թեյի հետ վայելելու համար, ապա կարող եք օգտվել այս բաղադրատոմսից
Բաղադրություն`
ալյուր — 2 բաժակ
թթվասեր — 3-4 ճաշի գդալ
մարգարին — 200 գրամ
ձու — 2 հատ
շաքարավազ — 1 բաժակ
հատապտուղ — կես բաժակ (ըստ ճաշակի)
սոդա — 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը`
- Ձուն հարել շաքարավազի հետ: Մարգարինը քերիչով անցկացնել ու խառնել ձվի ու շաքարավազի խառնուրդին: Ավելացնել մնացած բաղադրիչները` ալյուր, թթվասեր, սոդա:
- Խմորը լավ խառնել և ավելացնել հատապտուղը:
- Պետք է ստացվի նուրբ ու պլաստիկ խմոր:
- Բացել խմորը 1,5 սմ հաստությամբ ու կտրատել (չափն ու ձևը ըստ ցանկության) :
- Թավայի վրա ալյուր տարածել, շարել և թխել ջեռուցում 180°C մինչև եփվի:
- Պատրաստվելուց հետո անջատել ջեռոցը և թողնել հանգստանա 5 րոպե:
Բարի ախորժակ!